Ավարտվեց Դոնեցկի «Շախտյորի», Խարկովի «Մետալիստի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի մասնակցությամբ միացյալ սուպերգավաթի մրցաշարը: Ավարտական խաղում հաղթելով վերջինիս` ուկրաինացի հանքափորները ցույց տվեցին հարյուրտոկոսանոց արդյունք` դառնալով մրցաշարի առաջին հաղթողները: Երկրորդը «Մետալիստն» էր, երրորդը` «Զենիթը»:
Տաք հետքերով որոշակիորեն դժվար է գնահատական տալ մրցաշարի մարզական բաղկացուցչին, սակայն այն, որ ուկրաինացիների հետ միավորիչ առաջնություն ունենալու ցանկության ճանապարհին ռուսները, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ կատարեցին, ավելի քան հստակ է: Այլ բան, որ նման գաղափարը բազմաթիվ հակառակորդներ ունի իրենց իսկ` նույն ռուսների ու ուկրաինացիների շրջանում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ